«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում մեր հանրապետություն ներկրվող թունաքիմիկատների եւ պարարտանյութերի 80 տոկոսը կթանկանա:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դրանք հատկապես այն թունաքիմիկատներն ու պարարտանյութերն են, որոնք գյուղացիների կողմից առավել հաճախ են օգտագործվում:
Այսինքն՝ առաջիկայում, երբ Հայաստանում կմեկնարկեն գյուղատնտեսական աշխատանքները, եւ ֆերմերները կսկսեն նոր գներով պարարտանյութեր եւ թունաքիմիկատներ ձեռք բերել, նրանք կբախվեն Հայաստանում առկա նոր իրողության հետ:
Ենթադրվում է, որ այդ թանկացումները կազդեն գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր գների վրա: Փաստորեն, այն պահից ինչ Հայաստանը հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, Հայաստանի տնտեսությունը դեռ կորուստներ է կրում: Թերեւս դրա համար էլ այլեւս ոչ մի պաշտոնյա չի համարձակվում ասել, որ ԵՏՄ-ի անդամակցության արդյունքում Հայաստանը ինչ-որ օգուտ կարող է ունենալ. իրավիճակը գնալով ողբերգական է դառնում»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: