
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշել է վերսկսել քրեական գործի քննությունը, որը հարուցվել էր «Ա1+» ընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով:
Հիշեցնենք, որ դեռես 2014թ. ՀՔԾ կարճել էր լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Սակայն նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության որոշմամբ՝ վերացվել էր ՀՔԾ-ի որոշումը»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: