«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ռուսաստանն իր վերջնական համաձայնությունն է տվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում եւ խորհրդարանական կառավարման հարցում, ինչի մասին էլ մինչեւ փետրվարի վերջ կհայտարարի Սերժ Սարգսյանը:
Լուրն անհանգստացրել է քոչարյանա-ծառուկյանա-աբրահամյանական թիմին, որն օրերս «ադաբրյամսի» է արժանացրել ժողովրդի արդարացի` սոցիալ-տնտեսական բողոքները, որոնք, մինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ավելի ընդգրկուն ու լայն թափ կստանան:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր չէ՞, որ նույն ԵԱՏՄ անդամ երկրներում տարբեր կառավարումներ լինեն, ռուսաստանյան մեր աղբյուրը նշեց, որ խնդրի քննարկման արդյունքում ընդունելի է համարվել հայաստանյան մոդելը՝ նաեւ այն առումով, որպեսզի ՌԴ-ն ապագայում փորձի ազատվել հետխորհրդային դիկտատորներից նույն՝ խորհրդարանական կառավարման շնորհիվ:
Խոսքն այն դիկտատորների մասին է, որոնց հետ Ռուսաստանն այժմ շատ դժվար է աշխատում, օրինակ՝ Բատկայի հետ, ով նաեւ լուրջ սիրախաղեր է սկսել Եվրոպայի հետ, ինչպես նաեւ Նազարբաեւի, ով եւս զերծ չի մնում Ռուսաստանին իր տեղը ցույց տալու գայթակղությունից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: