
Ռոստովում սպանել են Մյասնիկովսկի շրջանի դատարանի նախագահ Սամվել Մանուկյանին: Գիշերն անհայտ անձինք ներխուժել են Մանուկյանի բնակարան, որտեղ կնոջ եւ դեռահաս որդու աչքի առաջ 5 կրակոց են արձակել, որոնցից 2-ը դիպել են 49-ամյա հայ դատավորին: Հանցագործները, տանից հափշտակելով Մանուկյանի ավտոմեքենայի բանալիները, դիմել են փախուստի: