
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բանկային համակարգում ստեղծված բավականին տխուր իրավիճակը ստիպում է մեր բանկերին «օպտիմիզացնել» իրենց ծախսերը, այլ խոսքերով ասած՝ հնարավորինս կրճատել դրանք, փորձելով այսպես վերապրել գալիք ծանր ժամանակները:
Այդպիսի օպտիմիզացիայի դրսևորումներից է, օրինակ, Երևանի կենտրոնում մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Միայն անցած տարվա հոկտեմբերից մինչ օրս «Պրոկրեդիտ» բանկը դադարեցրել է իր երեք մասնաճյուղերի գործունեությունը Երևանում երկուսը Կենտրոնում, մեկը Դավիթաշեն թաղամասում:
Մեր ունեցած տեղեկություններով՝ մի քանի բանկեր ևս պատրաստվում են փակել իրենց մասնաճյուղերը հատկապես Երևանի կենտրոնում, քանի որ դրանց տարածքների համար հսկայական վարձեր են վճարում: Հնարավորության դեպքում բանկերը մտադիր են փակվածների փոխարեն լրացուցիչ մասնաճյուղեր բացել խիտ բնակչություն ունեցող արվարձաններում կամ մարզերում, որտեղ տարածքի վարձավճարը համեմատաբար ցածր է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։