Փետրվարի 1-ից Ռուսաստանում կնվազի օղու կեսլիտրանոց շշի մանրածախ գինը: Մեկ շիշ օղու գինը կէժանանա 15.9% ու կկազմի 185 ռուբլի:
Ընդ որում, 0.5 լիտրանոց կոնյակի ու գինու ամենաէժան արժեքը կմնա անփոփոխ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Ալկոհոլային ապրանքատեսակների գնի պետական կարգավորման մասին» որոշումը:
Այժմ հատուկ պետական մարմինները կկարողանան կարգավորել ոչ միայն թունդ ալկոհոլային խմիչքների գինը, այլ նաև գինունը: