«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի բացառում, որ ապագայում դարձյալ կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Դժվար է պատկերացում կազմել ապագայի վերաբերյալ: Սակայն ֆուտբոլում կարող է ցանկացած բան տեղի ունենալ: Օրինակ՝ ես կցանկանայի Անգլիա վերադառնալ, քանի որ այնտեղ ֆանտաստիկ ֆուտբոլ են ցուցադրում:
Կարող եմ ընդունել նաև «Արսենալ»-ի, « Մանչեսթեր Յունայթեդ»-ի կամ էլ «Լիվերպուլ»-ի առաջարկները: Բայց « Մանչեսթեր Սիթի»-ն, ինչպես նաև «Ինտեր»-ն ընդմիշտ իմ սրտում են»,-նշել է Մանչինին: