Զինված տղամարդն ընդհատել է հոլանդական հեռուստաալիքի եթերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի Հիլվերսյում քաղաքում զինված տղամարդը ձերբակալվել է NOS հեռուստաալիքի նկարահանման տաղավարում, ինչից հետո ընդհատվել է երեկոյան լուրերի թողարկումը:

Հեռուստաալիքի աշխատակիցները տարհանվել են շենքից: Հեռարձակումն ընդհատվել է մոտ մեկ ժամով:

Հաղորդվում է, որ սև գործարար կոստյումով, սպիտակ վերնաշապիկով ու սև փողկապով զինված տղամարդը մտադրված էր դուրս գալ ուղիղ եթեր:

Նա այս ու այն կողմ էր գնում դատարկ նկարահանման տաղավարում՝ ձեռքին պահելով ատրճանակը, այս կադրերն է իր եթերում հեռարձակել NOS-ը: Տեսնելով զինված ոստիկաններին՝ տղամարդը դեն է նետել զենքը, ինչից հետո նրան ձերբակալել են:

Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ նրա ձեռքի ատրճանակը մուլյաժ է եղել:

150130002409_media_park_624x351_epa

150130002917_police_624x351_reuters




Լրահոս