Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու վերաբերյալ: Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե ինչ գնով է ձեռք բերվել դեղամիջոցը:
Արմեն Մուրադյանի խոսքով, Հայաստանում բնակվող 80 հազար դիաբետով հիվանդներից 12 հազարն է ստանում ինսուլին: Պետությունն ունի ուղիղ, առանց միջնորդի գործարանից գնելու և երեք համատեսակի հաբերով դեղերի ձեռքբերման 5 տարվա պայմանագիր ունի: Նա նշեց, որ գնումներն իրականացվում էին հնդկական ընկերությունից` 64 դրամ մեկ հաբի համար:
Ուղիղ գնումների սկզբունքով ֆրանսիական կազմակերպության հետ վերջին բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ հաբը 36 դրամով գնելու մասին: Մուրադյանն ասաց, որ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների տարեկան տասը տոկոս աճ կա: