Եգիպտոսում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 30-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի Սինայի թերակղզում՝ Էլ-Արիշե քաղաքում, տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30 մարդու, իսկ վիրավորների թիվը կազմել է 47:

Համաձայն ստացված տեղեկության՝ 3 հարձակման հետևանքով Աս-Սալյամ նահանգում զոհվածների թիվը կազմել 29 մարդ, ևս 45-ը վիրավորվել են:

Ինչպես նաև հայտնվում է, որ Սուեց քաղաքի անվտանգության կետերից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է 1 զինծառայող:

Ինչպես հայտնում է եգիպտական հեռուստաընկերությունը, 2 զինվոր զոհվել է Շեյխ Զուվեյդ քաղաքի Ալ-Ջեվրե անվտանգության կետում զինված հարձակման հետևանքով:

Կատարված հարձակումների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Անսար Բեյթ ալ-Մակդիս» կազմակերպությունը, որը գտնվում է Ռաֆահ ու Շեյխ Զուվեյդ շրջաններում:




Լրահոս