Վայոց Ձորում մեքենան 30 մ գլորվել է ձորը, այնուհետեվ հրդեհվել. 2 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00.00-ի սահմաններում “Ռենո” մակնիշի Լ 3717 ավտոմեքենայի վարորդ 35-ամյա Արթուր Սարգսյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168–րդ կմ-ին` դեպի Երևան ընթանալիս, Սիսիանի “Զանգեր” կոչվող հատվածից դեպի Վայք ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվել ձորը։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյուն, որից հետո առաջացել է հրդեհ։ Վարորդն ու կողքի ուղևորուհին՝ Երևանի բնակիչ Արևիկ Գրեյանը, հասցրել են դուրս գալ ավտոմեքենայից, իսկ երկու ուղևորները, որոնք, ըստ վարորդի հայտարարության, կանայք են, դժբախտաբար չեն կարողացել դուրս գալ և վառվել են։ Վարորդն ու ուղևորուհին տեղափոխվել են Վայքի հիվանդանոց։ Այս պահին Վայոց Ձորի մարզի ոստիկաններն ու ԱԻՆ-ի փրկարարները քաղաքացիների հետ փորձում են մահացածների այրված մարմինները դուրս բերել ավտոմեքենայից։




Լրահոս