Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր պաշտոնական Կիևի իշխանությունների կողմից մասնակցում են ռազմական գործողություններին, պատիժ չեն կրի արտերկրում զինված ձևավորումներին մասնակցելու համար. լրագրողներին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լևան Իզորիան, հայտնում է Грузия Online-ը:
Վրաստանի խորհրդարանը ներկայումս դիտարկում է Քրեական օրենսգրքի լրացումները, որոնք ենթադրում են արտասահմանում ապօրինի զինված ձևավորումներին անդամակցելու համար քրեական պատասխանատվության ենթարկելը:
«Այդ լրացումները ոչ մի դեպքում չեն վերաբերվի Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում են ռազմական գործողություններին Ուկրաինայի օրինական իշխանությունների իրավասությունների շրջանակներում»,- պարզաբանել է Իզորիան՝ նշելով, որ պատիժը վերաբերում է միայն այն քաղաքացիներին, ովքեր անդամակցում են ապօրինի զինված ձևավորումներին:
Այս պահի դրությամբ՝ հայտնի է, որ որպես կամավոր՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից մարտնչում է շուրջ Վրաստանի 100 քաղաքացի: