Առևտրականները հանդիպում են վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիան են շարունակում փոքր և միջին ձեռներեցները` տոնավաճառների առևտրականները` ընդդեմ «Շրջանառության հարկի մասին նոր օրենքի»:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մուտք են գործել կառավարության շենք՝ հանդիպելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որի համաձայն՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ:




Լրահոս