Վախճանվել է ՀՀ Ժողովրդական արտիստ Գալյա Նովենցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միության, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրությունից: 
Հիսունից ավելի դեր թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ, բակց այս ամենի կողքին դերասանուհու մեծագույն ներկայությունը կինոյում էր, ուր նա նկարահանվեց “Բարև, ես եմ”, “Մենք ենք, մեր սարերը”, “Այս խաչմերուկում”, “Հին օրերի երգը”, “Նահապետ”, “Մեր մանկության տանգտոն” , “Գիքորը” , “Սպիտակ անուրջներ” , “Կտոր մը երկինք”, մոտ երեք տասնյակ ֆիլմերում:




Լրահոս