2014-ը լարված շրջան էր լրագրողների գործունեության համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականը լարված ժամանակահատված էր լրատվամիջոցների գործունեության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Բանախոսի փոխանցմամբ` ամփոփելով նախորդ տարվա արդյունքները, պետք է ասել, որ կան թե՛ լավ, թե՛ վատ դրույթներ: Լավն այն է, որ չնայած լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններին ու ճնշումներին, այդուհանդերձ` նրանք շարունակում են իրականացնել իր գործունեությունը: Վատը, Ա. Մելիքյանի խոսքով, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող ֆիզիկական բռնությունների առկայությունն է:

«2013 և 2014 թվականների տվյալների համեմատական աղյուսակի համաձայն` 2013 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը եղել են 13, նախորդ տարի 10, ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակը 2013-ին եղել է 57, 2014-ին` 43: Իսկ Տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները աճել են. 2013-ին գրանցվել է 10 դեպք, 2014-ին` 13»,- հայտնեց Ա. Մելիքյանը:




Լրահոս