
Երեկ` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում “Ֆոլցվագեն Պասատ” մակնիշի 11 MM 901 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի հետևանքով մի հոգի մահացել է, ևս 3-ը քիչ առաջ տեղափոխվեցին Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ Սիրանուշ Տեր-Թադևոսյանը, ով երիտասարդ աղջիկ է: Ավտոմեքենայում եղել է 3 ուղևոր, ովքեր ևս երիտասարդ աղջիկներ են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի