«Բա ի՞նչ աներ, 2000 դոլարի պարտք ուներ էդ երեխու ընտանիքը». գյուղապետն արդարացնում է երեխայի առևանգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներից մեկն առևանգել է համագյուղացու 15-ամյա որդուն ու հայտնել, որ տղային կվերադարձնի, եթե նրանք էլ իր պարտքերը վճարեն: Պարզվել է, որ երեխային տղամարդը պահել է իր տանը:

Armlur.am-ի հետ զրույցում Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը նշեց, որ ինքը տեղյակ է այդ դեպքից և  համագյուղացու արարքը չի էլ դատապարտում.

«Բա ի՞նչ աներ, 2000 դոլարի պարտք ուներ էդ երեխու ընտանիքը: Երեխուն տարել ա իրա տուն, տաք-տաք պահել ա, կերցրել, խմցրել: Դրանք էլ ոստիկանության հետ գնացել են ու էրեխուն տարել իրենց տուն: Բա դա անելու բան ա՞: Դա շանտաժություն ա, կլյաուզնիկություն»,- նշեց գյուղապետը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ երեխային առևանգածն ազգությամբ եզդի է` Պիտո մականվամբ:

«Մստոյան Մայիս է անունն այդ մարդու, բայց նրան Պիտո են ասում»,- ասաց գյուղապետը: Նա նշեց նաև, որ երեխայի ծնողներն արդեն հետ են վերցրել իրենց բողոքը ոստիկանոթյունից:




Լրահոս