Բուլղարուհին ամուսնության առաջարկ ստանալուց հետո մահացել է ողբերգական մահով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի քաղաքացի հանդիսացող կինը ողբերգական մահով մահացել է Իբիցայում այն բանից հետո, երբ նրա ընկերն ամուսնության առաջարկ է արել նրան:

Երիտասարդն իր ընկերուհուն ծովափի մոտերքում գտնվող մի ռոմանտիկ վայր է տարել ու այնտեղ առաջարկել դառնալ իր կինը: Աղջիկը սկսել է երջանկությունից ցատկոտել ու ժայռից ընկել է քարերի վրա: Նա մահացել է բժիշկների այցից մի քանի րոպե անց:

29-ամյա Դմիտրինա Դիմիտրովան ժամանել է իսպանական այդ հանգստավայր իր ընկերոջ մոտ, ով այնտեղ ապրում ու աշխատում է որպես մատուցող: Աղջիկը ևս ցանկանում էր  այնտեղ աշխատանք գտնել:




Լրահոս