Վարչապետն ընդունել է, որ խնդիրներ կան և խոստացել է լուծել դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` առևտրականներից 15 ներկայացուցիչ բարձրացել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, տեղեկանալու ինչ լուծումներ են ունենալու իրենց խնդիրները: Վարչապետն ընդունել է նրանց:

Վարչապետին հանդիպած առևտրականներն իջան և հայտնեցին, որ մինչև երկուշաբթի օրվա երկրորդ կեսը վարչապետը տեղյակ կպահի ցուցարարներին իր որոշման մասին: Հովիկ Աբրահամյանը խոստացել է լուծումներ տալ ցուցարարների խնդիրներին:

Վարչապետին հանդիպած առևտրականները հայտնեցին, որ գործադիրի հետ պայմանավորվել են քննարկել սահմանային շեմի բարձրացման հարցը: Հարկային տեսուչների աշխատանքի վերանայման և մի շարք այլ հարցեր:




Լրահոս