Կիևում հերթական բողոքի ցույցն է ընթանում: «Այդար» լուծարված գումարտակի մարտիկները փորձել են գրոհով վերցնել Ուկրաինայի Պաշտպանության նախարարության շենքը:
Ցուցարարների մոտ է դուրս եկել գերատեսչության ներկայացուցիչը: Նրա հետ շփումից որոշ ժամանակ անց մարտիկները նետվել են առաջ ու կոտրել անցակետի դուռը, որը տանում է դեպի ՊՆ տարածք: Այս պահին, ինչպես հայտնում է UNN-ը, ծեծկռտուքը դադարել է:
Սակայն ցույցը դեռևս շարունակվում է: Համաձայն վերջին տվյալների՝ մարտիկները փակել են տրանսպորտի երթևեկությունը Վոզդուխոֆլոտսկի պողոտայում ու անվադողեր են բերել: