Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 23-ին սկսեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ “ԲՀԿ” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունը: Բողոքում կողմը պահանջում է կարճել փողերի լվացման հատկանիշներով հարուցված և ԱԱԾ վարույթ ընդունված քրեական գործը` հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ Տ.Աթանեսյանի կողմից ներկայացված բողոքի, քրեական գործի հարուցմամբ խախտվել են իր վստահորդի իրավունքները:
Ինչպես պարզաբանեց գործով նախագահող դատավորը, քանի որ բողոքն առնչվում է մինչդատական վարույթին, ապա բողոքի քննությունը պետք է անցկացվի դռնփակ:
Հիշեցնենք, որ Վ.Օսկանյանը հիշյալ գործով վկա է:
Տեղեկացնում է “Փաստինֆո” լրատվական գործակալությունը։