30 հունվարի 2015 թ., Երևան. Աշխարհի 14 երկրում հեռահաղորդկացության ծառայություններ մատուցող «ՎիմպելԿոմ ԼԹԴ»-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում, հայտարարում է «Make Your Mark» նախաձեռնության մեկնարկի մասին։
Այս նախաձեռնությունը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակն ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:
Բնակչության թվի արագ աճով պայմանավորված այսօր աշխարհում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ բախվում են երիտասարդները. այն է աղքատություն, գործազրկություն, ոչ լիարժեք առողջապահություն և կրթություն, սննդի անվտանգություն, սահմանափակ ռեսուրսներ, կլիմայի փոփոխություն և այլն: “Make Your Mark” նախաձեռնության նպատակն է երիտասարդներին տրամադրել տեխնոլոգիական գործիքներ, աջակցություն, ուղղորդում, որոշ դեպքերում` բազային կրթության հնարավորություն, և օգնել նրանց հաղթահարել այս խոչընդոտներն և ստեղծել իրենց ապագան:
«Առաջիկա տարիների ընթացքում երիտասարդները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների հետ: «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք նրանց` ճիշտ կառուցել իրենց ապագան: Ես հպարտ եմ այս ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներով, սակայն այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ավելի հեռուն գնալու», – նշեց «ՎիմպելԿոմ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ջո Լունդերը:
«Make Your Mark» ծրագիրը բացկացած է 3 հիմանական ուղղություններից.
– Աջակցել կրթություն ստանալու հնարավորությունից զրկված երիտասարդներին բարելավելու իրենց կյանքը։
– Աջակցել երիտասարդ ձեռներեցներին իրականություն դարձնել իրենց գաղափարները օգտագործելով բջջային տեխնոլոգիաները։ Ստեղծել նոր թվային բիզնեսներ` օգնելով երիտասարդներին, նրանց համայնքներին և զարգացնելով տվյալ տարածաշրջանի տնտեսությունը:
– Ոգեշնչել երիտասարդներին օգտագործել իրենց էներգիան, ստեղծագործական և բիզնես գաղափարները հասարակության մարտահրավերները հաղթահարելու նպատակով։ Օգնել ստեղծելու «ծառայություններ հասարակության համար» (առողջապահության, կրթության, ֆինասնական և գյուղատնտեսության ոլորտներում)` ձևավորելով ավելի կայուն ապագա երիտասարդների, համայնքների և հասարակության համար:
«Make Your Mark» նախաձեռնության միջոցով «ՎիմպելԿոմ»-ը նպատակ ունի էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու բոլոր այն սոցիալական ծրագրերն, որոնք արդեն իսկ իրականացվում են Ընկերության տարբեր բիզնես միավորներում և գործող ընկերություններում` նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։
Ընկերությունն այսուհետ կանոնավոր կերպով կտեղեկացնի իրագործված ծրագրերի և առաջընթացի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առանձին դեպքերի ուսումնասիրությանը:
«Make Your Mark» նախաձեռնության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևելով այս հղմանը http://www.vimpelcom.com/#Responsibility/Make-your-mark