ԵԽԽՎ-ն կզբաղվի Նադեժդա Սավչենկոյի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտադիր է հատուկ առաքելություն ուղարկել Ռուսաստան ՝ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ կապված իրավիճակի ուսումնասիրության համար, ով մեղադրվում է Դոնբասում երկու լրագրողների մահվան մեջ:

Անձամբ նա, ինչպես և ուկրաինական կողմը, այդ մեղադրանքները հերքում են:

Ուկրաինացի օդաչուն գտնվում է Մոսկվայի №6 կալանավայրում:

Հավելենք, որ երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ն ձերբակալված ուկրաինուհուն միջազգային իմունիտետ է տրամադրել ու կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ նրան ազատ արձակել:




Լրահոս