
Կալիֆորնիայի ոստիկանությունը դիմում է ստացել Մայքլ Ջեկսոնի մոր Քեթրին Ջեքսոնի անհետացման մասին։ Անհետացման մասին դիմումը կազմել է նրա անձնական ներկայացուցիչ Սանդրա Ռիբերին, ով հավաստիացրեց է, թե արդեն մեկ շաբաթ է ինչ չեն կարողանում գտնել Քեթրինին։ Համաձայն վերջին տեղեկությունների՝ 82-ամյա Քեթրինը վերջին անգամ հուլիսի 15-ին մեկնել է Նյու-Մեքսիկո նահանգ, որտեղ պետք է ներկա գտնվեր Ջեքսոնների համերգին։