Ռուսական Forbes ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի թոփ 30 գործարարների ցուցակը, ովքեր 2014 թվականին ամենամեծ եկամուտն են ստացել ՌԴ տարածքում իրենց պատկանող գրասենյակային և առևտրային կենտրոնները, հյուրանոցները վարձակալության տալու արդյունքում:
Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույք ունեցողների թոփ 10-ի առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությունը, որի վարձակալության արժեքը կազմում է 1.4 միլիարդ դոլար:
Երկրորդ հորիզոնականում է Սամվել Կարապետյանը՝ իր «Տաշիր» ընկերությամբ: Վերջինիս եկամուտները կազմում են 1.08 միլիարդ դոլար: Ընկերությունը թույլտվություն է ստացել 400 000 քմ ընդհանուր տարածքով բնակարաններ, առևտրային կետեր ու գրասենյակներ կառուցել:
«Տաշիրին» են մասնավորապես պատկանում 19 առևտրա-ժամանցային կենտրոններ, որոնք տեղակայված են Ռուսաստանի 9 քաղաքներում: «Տաշիրի» առավել խոշոր օբյեկտների թվում է նաև մոսկովյան Novotel Moscow City հյուրանոցը։
Լավագույն եռյակը եզրափակում է «ИКЕА Мос» ընկերությունը՝ 790 միլիոն դոլար եկամտով :