Նորավանքում 17 մարդ էր մոլորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 21-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Գնիշիկ-Նորավանք հատվածում մոլորվել է 17 հոգուց բաղկացած արշավախումբ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատն ու օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ արշավախումբը բաժանվել է 2 մասի, որի մի խումբը գտնվում է Նորավանքի եկեղեցուց մոտ 200 մետր, իսկ մյուսը՝ 400 մետր հեռավորության վրա:
Ժամը 01.00-ին դեպքի վայրից տեղեկացրել են, որ արշավախմբի բոլոր` 17 անդամները գտնվել են և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս