Եռյակի առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպում կարող է տեղի ունենալ ԲՀԿ խորհրդաժողովից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Լրագրողի այն հարցին, թե Եռյակն այսօրվա նիստին անդրադարձե՞լ է խորհրդաժողովին, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ այդ միջոցառման մասնակցության հարցն ամեն կուսակցություն ինքը պետք է քննարկի:
Հարցին, թե ԲՀԿ-ն, որը, կարծես, առաջնահերթություն էր տալիս միասնական շտաբերի ձևավորմանը, համաձա՞յն է հանրահավաքներ անցկացնելուն, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են հակադրություն տեսնել այս հարցում, սխալվում են, որովհետև շտաբերն ու հանրավաքները զուգահեռ գործընթաց են, լրացնում են մեկը մյուսին և չպետք է հակադրել դրանք՝ մեկով բացառել մյուսը: Շտաբերի ձևավորումն արդյունավետ է եղել, իսկ հիմա եկել է երկուսի համադրման պահը: Առաջ չեմ ուզում ընկնել, ասել, որ առաջիկայում կհայտարարենք այդ մասին»,- նշեց նա:
«Փետրվարի 5-ից հետո նախատեսվում է 3 առաջնորդների հանդիպում, և հետագա քայլերը կորոշվեն այդ հանդիպման ժամանակ», եզրափակեց Հակոբյանը: