
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 22-ին` ժամը 12:59-ին, ահազանգ է ստացել Երևանի Իսակովի 52/4 շենքի թիվ 16 բնակարանում բռնկված հրդեհի մասին: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Փրկարարները բնակարանից դուրս են բերել 7 տարեկան Արսեն և 4 տարեկան Արտյոմ Սարգսյաններին, որոնք տեղափոխվել են 3-րդ մանկական հիվանդանոց: Բժիշկները երեխաների վիճակը գնահատել են բավարար: