
Կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով”, որն այսօր ՀՀ ժողովրդական արտիստուհուն է հանձնել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: