
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից մայիսի 25-ին Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ (փողերի լվացման հատկանիշներով) հարուցելու մասին որոշումը:
Դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, բողոքը քննեց դռնփակ նիստում: