Դիեգո Կոստան որակազրկվել է 3 խաղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան որակազրկվել է 3 խաղով՝ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կայացած «Լիվերպուլ»-ի հետ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Այդ խաղում Կոստան տրորել էր Էմրե Ջանի ոտքը, բայց դրվագը դուրս էր մնացել մրցավարական անձնակազմի ուշադրությունից: Խաղն ավարտվել էր «Չելսի»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով, որից հետո թիմը դուրս էր եկել եզրափակիչ:

Այսպիսով` Իսպանիայի հավաքականի հարձակվողը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթի»-ի, «Ասթոն Վիլա»-ի ու «Էվերթոն»-ի հետ խաղերը:




Լրահոս