
Երեկ երեկոյան Մերձմոսկովյան շրջանում վրաերթ է տեղի ունեցել:
24-ամյա կինն իրավապահներին պատմել է, որ այդ օրն ընկերների հետ հանգստանում էր լճի ափին: Խնջույք էին կազմակերպել, լավ ալկոհոլ օգտագործել, ու քանի որ գիտեր՝ ինքը մեքենան չի վարելու, այլ ամուսինը, շատ էր խմել: Բայց, կնոջ ամուսինը շնչառության հետ կապված խնդիրներ է ունենում եւ նա ստիպված նստում է ղեկին, որ ամուսնուն հասցնի մոտակա հիվանդանոց: Հենց այդ ժամանակ էլ մահացու վրաերթի է ենթարկում 5 հոգու, որոնցից մեկը 7 տարեկան աղջիկ էր: