Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան առաջարկել է միավորվել «Միլան»-ն ու «Ինտեր»-ը, որպեսզի կրկին բարձունքներ նվաճեն: Նրա խոսքով՝ հակառակ դեպքում՝ այդ ակումբները չեն կարողա տիտղոսներ նվաճել:
«Եթե «Միլան»-ն ու «Ինտեր»ը կրկին ցանկանում են մրցակցել հզոր ակումբների հետ, ապա նրանք պետք է դիտարկեն միավորվելու տարբերակը: Մի ժամանակ նրանք աշխարհի մեծագույն ակումբներից էին: Եթե այդ ակումբները միանան, ապա կդառնան մեծ ակումբ` 320 մլն եվրո եկամուտով: Ինչպես Փարիզում կա մեկ ակումբ, այնպես էլ պետք է Միլանում լինի», – նշել է նա: