Ոստիկանությունը՝ Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունն այսօր հանդես է եկել Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր, Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ որևէ փաստ չի հրապարակվում նման դեպքերի վերաբերյալ, ավելին` այդ անփաստարկ հայտարարությունները «լուրջ» վերլուծության են ենթարկվում:

Ոստիկանությունը, հավատարիմ վերջին տարիներին որդեգրած սկզբունքներին, կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել յուրաքանչյուր նման դեպքի մասին:

Ահազանգերով կկատարվի քննություն, և մեղավոր անձինք խստագույնս կպատժվեն: Հակառակ դեպքում, նման հայտարարությունները կարող են դիտվել որպես զրպարտություն, և տարածողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության կողմից համապատասխան իրավական գործընթաց կսկսվի:




Լրահոս