
Հարավային Տեխասում Սան Անտոնիոյից 100 մղոն հեռավորության վրա Բեռնատարը դուրս է եկել մայրուղուց եւ բախվել միանգամից երկու մեծ ծառի: Բեռնատարում եղել է 23 մարդ: Նախնական տվյալներով՝ ավտովթարի հետաեւանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Եվս 12 մարդ ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ավտովթարի պատճառները պարզվում են: