
Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ, անդրադառնալով վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող` բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին, կոմունալ տնտեսության վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 776 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր, և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են: Նիստի ընթացքում հանձնարարվել է մաքրել բազմաբնակարան շենքերի պատերին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարություններն ու պաստառները և առաջարկություն ներկայացնել սահմանազատված վայրերում հայտարարությունների համար համապատասխան ցուցատախտակներ տեղադրելու վերաբերյալ: