Հունվարի 30-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ-ում մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ում` Արծվանիստ գյուղի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի 05 ТТ 105 պ/հ ավտոմքենան (վարորդ` Կ. Փ., ծնվ.1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել (մոտ 2մ), ինչից ավտոմեքենայի ուղևոր Ն. Ա.-ն (ծնվ.1952 թ.) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ավտոմեքենայի ուղևորներ Ի. Ա.-ին (ծնվ.1977 թ.), Ա. Փ.-ին (ծնվ. 1998թ.), Ա. Փ.-ին (ծնվ. 2003թ.) և Ց. Ա.-ի (ծնվ.1950 թ.), ովքեր տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Shamshyan.com-ից տեղեկացանք, որ վթարի ենթարկվածներից մեկը ՊՆ աշխատակից է: