Տարվա մեջ առնվազն մեկ օր երիտասարդներն իրենց նվիրական ու գաղտնի երազանքները վստահում են Սուրբ Սարգսին` ապավինելով նրա օգնությանն ու բարեխոսությանը:
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 31-ին: Սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվելու եւ կատարվելու է երիտասարդների օրհնության արարողություն:
Ըստ ավանդույթի՝ տոնի նախօրեին, այսինքն՝ այսօր, չամուսնացած աղջիկներն ու տղաներն աղի բլիթ պետք է ուտեն, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա կողակցին, ով, ջրով լի գավաթը ձեռքին, կներկայանա իրենց:
Աղի բլիթի խորհուրդը՝ ստորև ներկայացված տեսանյութում.