
Հայաստանում այսօր՝ 14:41–ին, գրանցվել է 2.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Ինչպես հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, էպիկենտրոնը գտնվել է Աշոցք քաղաքից 3 կմ հեռավորության վրա։ Հիպոկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 7 կմ խորության վրա։ Նշենք, որ երկրշարժի հետևանքով թույլ ցնցումներ են արձանագրվել նաև Երևանի որոշ հատվածներում։