
Չինասատանի Հուանգլու գյուղը դարձել է զբոսաշրջության ակտիվ կենտրոն գյուղի կանանց երկար վարսերի շնորհիվ: 82 ընտանիք ունեցող Հուանգլուն համարվում է աշխարհի “ամենաերկարամազ գյուղը”: Այստեղի բոլոր 120 կանայք ունեն մինչեւ 2 մ երկրությամբ մազեր: Գյուղն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Գյուղի բնակչուհիներն իրավունք ունեն իրենց մազերը կտրել կյանքի ընթացքում ընդամենը 1 անգամ` 16 տարեկանում: Հուանգլուում գործող հնագույն ավանդույթի համաձայն` կանայք պարտավոր էին թաքցնել իրենց շքեղ մազերը բոլորի աչքից: Դրանք տեսնելու իրավունք ուներ միայն նրանց ընտրյալը` այն էլ ամուսնությունից հետո: