Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության համաձայն, 2014թ. ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով փոխանցվել է 1 մլրդ 728.5 մլն դոլար՝ նախորդ տարվա 1 մլրդ 869.7-ի փոխարեն:

Հատկանշականն այն է, որ նվազել են ՌԴ-ից կատարվող փոխանցումները. 2014թ. ընթացքում ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 1.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1.6 մլրդի փոխարեն: Իսկ ահա ԱՄՆ-ից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների քանակն աճել է՝ 82.3 մլն դոլարից դառնալով 103.6 մլն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս