
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հեռուստաեթերի նոր սեզոնից սկսած՝ այլեւս չի վարելու “Муз-ТВ”-ով հեռարձակվող “Թոփ-մոդել ռուսական ձեւով” իրական շոուն։ Այս մասին Սոբչակը գրել է “Թվիթերի” իր էջում։ Նոր սեզոնից այս հաղորդումը վարելու է հայտնի մոդելներից մեկը, ում անունը չի հրապարակվում։
Այսպիսով, “Թոփ մոդել ռուսական ձեւով”-ը դարձել է այս տարվա երրորդ նախագիծը տվյալ հեռուստաընկերությունում, որից Սոբչակը հեռացել է։