
Բրիտանական դպրոցի աշակերտը գրադարան է վերադարձրել գիրքը 65 տարի անց ու 1500 ֆունտ է նվիրել որպես փոխհատուցում:
82-ամյա սըր Ջեյ Թիդմարշը, ով ավարտել է Թաունթոնի դպրոցը 1949-ին՝ մաքրելով իր գրապահարանը, հայտնաբերել է Սոմերսեթ Մոեմի «Էշենդենը կամ բրիտանացի գործակալ» գիրքը ու որոշել է վերադարձնել այն՝ վճարելով «տուգանք»:
«Ես չգիտեմ, թե ինչպես է դա պատահել. պարզապես բացեցի գիրքն ու ապշեցի՝ տեսնելով «Թաունթոն դպրոցի սեփականություն» կնիքը: Որոշեցի, որ պետք է արժանավայել կերպով վարվեմ ու վերադարձնեմ գիրքն ու դրա դիմաց պարտքը»,- պատմել է նա: