
Աշտարակ քաղաքում, հուլիսի 21-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Մուղնի թաղամասի 1-ին փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: