Կիևը հայտարարում է Դոնեցկի գնդակոծությունների հետ կապ չունենալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկում հրետանային գնդակոծությունների հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ովքեր հերթ են կանգնած եղել հումանիտար օգնություն ստանալու համար:

Բացի այդ՝ Մատրոսովա պողոտայի վրա տրոլեյբուսի վրա արկի ընկնելու հետևանքով զոհվել է 2 մարդ:

ԵԱՀԿ ներկայացուցիչները զննել են խաղաղ բնակիչների մահվան դեպքի վայրը:

Անջատողականները գնդակոծությունների պատասխանատվությունը դրել են Ուկրաինայի զինված ուժերի վրա:

Այսպես կոչված, «Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության» ղեկավարությունից հայտարարել են, որ գնդակոծություններն իրականացվել են Օպիտնոյե բնակավայրի կողմից, որը չեզոք գոտի է:




Լրահոս