Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նախնական համաձայնության է եկել իսպանական ակումբի հետ և կարող է պայմանագիրը երկարաձգել մինչ 2020 թվականը:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը շատ շուտով իր ստորագրությունը կդնի պայմանագրում: Ակումբի ղեկավարությունն օգտվել է Նեյմարի հոր` Բարսելոնա գալով, որպեսզի ավարտի բանակցությունները: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այն տարեկան կազմելու է 12 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 17 հանդիպման, դարձել՝ 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: