Թուրքական «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեստիջին իր կուսակցության 22-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում՝ նրանք կարտաքսեն Թուրքիայում ապօրինի հիմունքներով ապրող 100 հազար հայերին: Վերջինս հայերին մեղադրել է «ողջ աշխարհին Թուրքիայի դեմ տրամադրելու, ինչպես նաև՝ Հայաստանում թուրքերին ու մահմեդականներին ապրել թույլ չտալու» մեջ:
«Այդ դեպքում մենք պետք է մեր երկրից արտաքսենք 100 հազար ապօրինի հայ ներգաղթյալներին: Եթե մենք գանք իշխանության, նրանք ստիպված կլինեն վերադառնալ Երևան՝ Հայաստան»,- հայտարարել է Թալեաթ ու Էնվեր փաշայից քիչ բանով տարբերվող թուրք գործիչը՝ պնդելով, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից: