Իսպանիայում տնտեսական ճգնաժամի պատճառով թագավորական ընտանիքը կրճատել է իր ծախսերը: Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը որոշում է կայացրել 7.1%-ով կրճատել սեփական աշխատավարձը: Այսուհետ նա կստանա 222.592 եվրո՝ 20 հազար եվրո պակաս նախկին գումարից: 60 հազար եվրոյով կրճատվել է նաեւ թագուհի Սոֆյայի, արքայադուստրեր Քրիստինայի, Հելենայի եւ թագաժառանգ արքայազնի կնոջ` Լետիցիայի ընդհանուր ծախսերի չափը: Հայաստանում, թերեւս, դժվար է այս ամենը պատկերացնել: Ավելին, մեզանում տնտեսական ճգնաժամի տարիներին Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ոչ միայն չկրճատեցին իրենց աշխատավարձերն ու ծախսերը, այլեւ այդ ընթացքում ավելացրին իրենց կուտակած կապիտալը:
ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵԼԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ