ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ-ում գնալով նվազում է բնակչության թիվը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչները դժգոհել են, որ եթե զինադադարի կնքումից հետո ՀՀՇ իշխանությունները ծրագրավորված վերաբնակեցնում էին Ղարաբաղն ու ազատագրված տարածքները, ապա այսօր երկիրը դատարկվում է: «Ղուկասյանի ժամանակ էլի հույս կար, էն էլ շատ բան չէր անում, բայց մարդիկ ազատ էին, հիմա եկել է էս «ԿԳԲ-շնիկն» ու երկիրը դարձրել է մեծ գաղութ… Էն ժամանակ ավելի ազատ էինք, երբ պատերազմ էր, քան թե հիմա»,-դժգոհել է բնակիչներից մեկը: Արցախցիները նաեւ դժգոհել են, որ բիզնեսի համար պայմաններ չկան, փոխարենը զարգանում են իշխանություններին, մասնավորապես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին պատկանող բիզնեսի ճյուղերը:




Լրահոս