ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերբշոուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կօգնի բարձրացնել Վրաստանի Զինված ուժերի մարտունակությունը: Այս մասին ամերիկացի քաղաքական գործիչը հայտարարել է «Ամներիկայի ձայն»-ին օրերս Թբիլիսի կատարած երկօրյա այցի ժամանակ. գրում է REGNUM-ը:
Ուսումնական կենտրոնը նախատեսվում է բացել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր փաթեթով, որը ներկայայցվել է անցած տարվա սեպտեմբեր ամսին Ուելսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ժամանակ: Կենտրոնը նախատեսված է ՆԱՏՕ-ից ու Վրաստանից զինծառայողների համատեղ ուսումնական մարզումների համար:
Ռուսաստանի ԱԳՆ-ն զգուշացրել է դաշինքին, որ Վրաստանի տարածքում «ի շահ ՆԱՏՕ-ի» ռազմական ենթակառուցվածքների հնարավոր տեղակայումը սպառնալիք կստեղծի Անդրկովկասում «ձևավորվող կայությանը»: